ԻՊ-ի զինյալները 25 լրտեսների են մահապատժի ենթարկել ազոտական թթվով գուռի մեջ
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» (ԻՊ) միջազգային ահաբեկչական կազմակերպության զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել 25 մարդու՝ նրանց գցելով ազոտաթթվով լցված գուռի մեջ: Այս մասին գրել Է The Daily Mail-ը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Տղամարդկանց կասկածել են Իրաքի կառավարության եւ երկրի գաղտնի ծառայությունների օգտին լրտեսության մեջ: Հրատարակության տեղեկատվությամբ՝ նրանց պարանով կապել են միմյանց եւ իջեցրել ազոտական թթվի յուրօրինակ ավազանը:
Ընդամենը, «Սիրիայի մարդու իրավունքների դիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, որոնք հրապարակվել են ապրիլին՝ վերջին ժամանակներս ԻՊ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթակել 4144 մարդու: Նրանցից 2230-ը քաղաքացիական անձինք են, ներառյալ կանայք եւ երեխաներ, շուրջ 1100-ը՝ կառավարական զորքերի եւ կառավարամետ աշխարհազորերի՝ մարտերում գերված զինվորներ, եւս 400-ը՝ խմբավորման անդամներ, որոնք սպանվել են զանազան զանցանքների համար:



