Քայլի Ջենների թիկնապահները ծեծել են պապարացիներին
LIFEՔայլի Ջենների թիկնապահները ծեծել են պապարացիներին: TMZ-ը գրում է, որ ոստիկանությունը հետաքննում է այն միջադեպը, երբ Քիմ Քարդաշյանի քրոջ թիկնապահները հարձակվել են անծանոթի վրա, որը չորեքշաբթի երեկոյան փորձել է լուսանկարել 18-ամյա Քայլիին ու նրա նոր բոյֆրենդին՝ կանադացի ռեփեր PartyNextDoor–ին:

PartyNextDoor
Հեռուստաաստղի թիկնապահները սկսել են պապարացիների հետ հարցեր պարզաբանել այն բանից հետո, երբ Քայլին ռեփերի հետ մտել է Chinese Theater–ի շենք, որտեղ հավաքույթ էր նախատեսված:

Քայլին գնում է երեկույթի
Թիկնապահները հարվածել են Չառլի Բեյքեր անունով պապարացիին՝ նրան հրելով գցել գետնին, խլել տեսախցիկն ու ջնջել բոլոր լուսանկարները:
Պարբերականը հայտնում է, որ Չառլին արդեն դիմել է ոստիկանություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



