Սիրիայի բանակը զինյալներին դուրս է շպրտել Դամասկոսի մերձակա 13 բնակավայրերից
INTERNATIONAL NEWSՍիրիայի բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները հաջող հարձակողական գործողության ընթացքում հրոսակային կազմավորումներից ազատագրել են Դամասկոսի մերձակա 13 բնակավայրեր եւ ֆերմաներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սուրիա ալ Էն լրատվական պորտալին, երեք օր շարունակված կատարի մարտերից հետո ընդդիմության զինված խմբավորումները կորուստներ են կրել եւ լիովին դուրս մղվել Սիրիայի մայրաքաղաքի մատույցների հարավարեւելյան սահմաններից:
Զորքերին հաջողվել Է Դամասկոսի մերձակա Արեւելյան Գուտայի տարածաշրջանը բաժանել հյուսիսային եւ հարավային մասերի: Դրա շնորհիվ զինյալները կտրվել են իրենց թիկունքային ռազմակայաններից: Սիրիացի զինվորական փորձագետները նշում են, որ գործողության հաջողությանը նպաստել Է պառակտումը «Ջեյշ ալ Իսլամ» արմատական խմբավորման եւ «Ֆայլաք Ռահմանից» ու «Ջեբհաթ ան Նուսրայից» նրա հակառակորդների միջեւ, որոնք միմյանց հետ բախվել են Արեւելյան Գուտայի նկատմամբ վերահսկողության համար: Այդ տարածաշրջանը զինված ընդդիմության հենադաշտ Է ծառայուÕ ´ 2012 թվականից:
Հոմսի նահանգում կառավարական ուժերն «Իսլամական պետության» ահաբեկիչներին դուրս են շպրտել Շաեր գազի հանքավայրի (Պալմիրայից 50 կիլոմետր հեռավորության վրա) շրջակա բարձունքներից եւ հետապնդում են նահանջող հրոսակախմբերին: Սիրիայի ռազմաօդային ուժերը զորքերին օգնություն են ցույց տալիս օդից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



