Եգիպտացի զինվորականները հայտնաբերել են կորած A320-ի բեկորներ եւ ուղեւորների անձնական իրեր
INTERNATIONAL NEWSԱլեքսանդրիայի ծովափից 295 կիլոմետր հեռավորության վրա գտնվել են մայիսի 19-ին կորած A320 ինքնաթիռի բեկորներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել Է Twitter միկրոբլոգների սոցիալական ցանցում EgyptAir ավիաընկերության պաշտոնական Էջում:
«Եգիպտոսի զինված ուժերը մայիսի 20-ի վաղ առավոտյան Ալեքսանդրիայի ծովափից 295 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել են կորած ինքնաթիռի բեկորներ եւ իրեր»,-նշվում Է հայտարարության մեջ:
Դրանում Egypt Air-ը նաեւ «ցավակցություն Է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ սգում այս ողբերգական միջադեպի կապակցությամբ»:
Ընկերությունն ընդգծել Է, որ «անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի իրադրությունը համակողմանիորեն կարգավորելու համար»: Նրա ճգնաժամային կենտրոնը շարունակում Է իրադրության մոնիթորինգը, փոխադրողը տեղի ունեցածի նոր մանրամասների մասին կծանուցի տեղեկատվության ստացման համեմատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



