Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Սիրիահայերին տրվող աջակցության գործընթացն առաջիկայում ակտիվանալու է

INTERNATIONAL NEWS

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը բարձր է գնահատում սիրիահայերի աջակցությանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը: «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցադրույթը դիտելուց հետո լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ Հայաստանում զգալի աշխատանք է կատարվում Սիրիայի փախստականներին օգնելու համար:

«Այս միջոցառմանը ՀՀ նախագահի մասնակցությունը ցույց է տալիս, թե Հայաստանի իշխանություններն ինչ մեծ հետաքրքություն ունեն սիրիահայերի ինտեգրման հարցում: Սիրիայում տեղի ունեցածը տարբեր երկրների կանգնեցնում է մեծ մարտահրավերների առաջ: Հայաստանը ստանձնել է սիրիահայերին աջակցելու պատասխանատվություն, ես կասեի ավելի մեծ պատասխանատվություն, քան շատ եվրոպական երկրներ: Ինձ համար տպավորիչ է այն փաստը, որ հաջողվել է 20 հազար փախստական ընդունել Հայաստանում, դա համատեղ ջանքերի արդյունք է»,-ասաց դեսպանը:

Դեսպանը նշեց, որ փախստականները շատ անգամ որպես բեռ են ընկալվում, բայց Գերմանիայում կա այն մոտեցումը, որ փախստականները մեծ ներուժ կարող են լինել տվյալ երկրի համար: Հատկապես սիրիահայ համայնքը, որն արհեստագործական մեծ ավանդույթների է տիրապետում: Ըստ նրա, օգտագործելով այդ ներուժը, պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Սիրիայից ժամանողներն այս երկրում տնտեսական ապագա տեսնեն:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, սիրիահայերին աջակցելու հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Ես հատուկ չեմ նշում փախստական անունը, որպեսզի իրենք ընկալվեն ոչ թե փախստական, այլ Հայաստանի լիիրավ քաղաքացի: Դա Հայաստանի ժողովրդի, քաղաքական իշխանությունների ցանկությունն է: ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնում սիրիահայերի ինտեգրման համար: Ձևավորված է աշխատանքային խումբ, որը կիրականացվի սիրիահայերի կարիքների գնահատում, կթիրախավորի կոնկրետ նպատակներ և կառաջարկի կոնկրետ աջակցման միջոցառումներ»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:  

Փոխնախարարը նշեց, որ հարկային օրենսդրությունն իրենց համար նոր է, դեռ օրենսդրական դրույթներին ծանոթանալու խնդիր ունեն: Նա վստահեցրեց, որ սիրաիահայերին տրվող աջակցության գործընթացն առաջիկայում ակտիվանալու է: Մշակվելու և սիրիահայ գործարարներին տրամադրվելու են հուշաթերթիկներ, որոնցում կներկայացվեն, թե ինչպիսի հարկատեսակներ են գործում, ինչպես է պետք դրանք վճարել, ինչ արտոնութուններ կան, ինչպես կարող են դրանցից օգտվել: Դրանից բացի, լինելու են կոնկրետ աջակցության ծրագրեր:

Դեսպանն էլ ավելացրեց, որ Գերմանիան լավ փորձ ունի ՓՄՁ-ին տրվող հնարավորությունները բարելավելու տեսանկյունից:

Մայիսի 19-22-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության նախաձեռնությամբ իրականացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումը, որի շրջանակում անցկացվում է «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը: Սիրիահայ 60-ից ավելի գործարարներն առանձին տաղավարներով ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Միջոցառումը սիրիահայերին հնարավորություն կընձեռի հաստատել կապեր, համապատասխանեցնել և հզորացնել իրենց կարողությունները: Այն ուղղված է ձեռնարկատիրության և զբաղվածության խթանմանը` տնտեսական հնարավորությունների բացահայտմանը, նոր կապերի հաստատմանը: 

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris