Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղցկեղի արդյունավետ բուժումը Հայաստանում 10 անգամ ավելի մատչելի է, քան արտերկրում. ուռուցքաբան

SOCIETY

Հայաստանում 2015 թվականին գրանցվել է կանացի օրգանների քաղցկեղի մոտ 1811 դեպք՝ 1093՝ կրծքագեղձի, 718-ը՝ արգանդի ու հարակից օրգանների, ինչը Հայաստանում բավականին լուրջ թիվ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնում Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը:

Նրա խոսքով ՝ հիվանդության երիտասարդացում նկատվում է ամբողջ աշխարհում, ինչը մեծապես կախված է մի շարք գործոններից:

«Քաղցկեղ հիմնականում նկատվում է քաղաքաբնակների մոտ: Դրա զարգացումը պայմանավորված է հիմնականում սննդի որակով, ծխելու հանգամանքով եւ այլ գործոններով: Այնուամենայնիվ, երիտասարդ տարիքում աղջիկների մոտ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է հազվադեպ՝ հաշվի առնելով այն, որ մեծ դեր է խաղում ժառանգականության գործոնը»,- նշեց նա:

Անդրադառնալով քաղցկեղի դեմ պայքարի  գործընթացին՝ բժշկական հաստատության ուռուցքաբան-քիմիոթերապեւտը առանձնացրեց թիմային աշխատանքի գործոնը:

«Այսօրվա ուռուցքաբանությունը հասել է այնպիսի մակարդակի, որ չարորակ ուռուցք ունեցող ցանկացած հիվանդին անհրաժեշտ է համակարգային բուժում, քանի որ մի բժիշկը երբեք չի կարողանա լիարժեք բուժել հիվանդին. քաղցկեղը մեկ օրգանի հիվանդություն չէ, եւ հիվանդության ախտորոշման հենց առաջին օրվանից բուժման պլանավորման, բուժման, վերահսկողության ապահովման համար պարտադիր է ձեւավորել բժշկական թիմ մի շարք մասնագետներով: Հիվանդը չպետք է փնտրի, գտնի վիրաբույժ, վիրահատությունից հետո մեկ այլ տեղում՝ քիմիոթերապեւտ: Դա բարդացնում է հիվանդի ճանապարհը, բերում է ժամանակի կորստի»:

Մասնագետները նաեւ մտահոգություն հայտնեցին այն առնչությամբ, որ Հայաստանում նկատվում է բուժումն արտասահմանում կազմակերպելու տենդենց այն դեպքում, երբ այստեղ բժշկության արդյունքները չեն զիջում միջազգային ստանդարտներին:

«Վերջին երեք տարվա ընթացքում կրծագեղձի, ձվարանի քաղցկեղ ունեցող  հիվանդների 90 %-ը այժմ բացարձակ առողջ է: Խոսքը մասնավորապես առաջին, երկրորդ եւ երրորդ փուլերի մասին է: Քաղցկեղի բուժումը իրականացվում է  բազմաթիվ փուլերով, եւ վստահեցնում եմ՝ այն տասն անգամ ավելի մատչելի է Հայաստանում, քան արտերկրում եւ միանգամայն նույն արդյունքներով եւ որակով: Մենք ունեցել ենք այնպիսի դեպքեր, երբ հիվանդները արտերկրից կրկին այստեղ են տեղափոխվել»,- նշում է Լեւոն Բադալյանը:

Իր հերթին թիմի մեկ այլ անդամ «Դավիդյանց լաբորատորիաներ»-ի ղեկավար Աշոտ Դավիդյանցը վստահեցրեց, որ պետք է ձգտել համապատասխանել միջազգային ստանդարտներին:

Թիմը այժմ հանդիսանում է Օնկովիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի անդամ, ինչը հնարավորություն  է տալիս դեպքերի մեծամասնությունը ներկայացնել օտարերկրացի լավագույն մասնագետներին, ապահովել դրանց վերահսկողությունը, ինչը, մասնագետների խոսքով, ինքնին բացառում է սխալվելու հավանականությունը:

 

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers