Արթուր Աբրահամը կմրցի նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգի հետ
SPORTՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ) վերադառնում է ռինգ: Նրա հաջորդ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ): Այս մասին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամալո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- նշել է Արթուր Աբրահամը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



