Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը կշարունակվի. Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները «որոշում են ընդունել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը երկարաձգել 2016 թվականից հետո»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Հյուսիսատլանտյան խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
«ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարներն այսօր որոշում են ընդունել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությունը երկարաձգել 2016 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում,-ընդգծել Է նա:-Աֆղանստանի ազգային ուժերն արիություն, վճռականություն եւ պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերում, բայց Աֆղանստանը շարունակում Է բախվել բազմաթիվ մարտահրավերների, ուստի առաքելությունը կշարունակվի»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել Է, որ դաշինքի երկրները մտադիր են աֆղանականբ անակը ֆինանսավորել առնվազն մինչեւ 2020 թվականը:
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների երկօրյա նիստի շրջանակներում վերջին հանդիպումը նվիրված Էր Աֆղանստանի իրադրությանը: Դրան մասնակցել են գործընկեր երկրները, ներառյալ Ճապոնիան եւ Հարավային Կորեան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



