ԻԼԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 19 կանանց` սեռական հարաբերություններից հրաժարվելու համար
SOCIETY«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 19 կանանց, ովքեր հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ զինյալների հետ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Քրդստանի դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` կանանց պատանդ էին պահում Իրաքի Մոսուլ քաղաքում, որն անցյալ տարի գրավել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկիչները համացանցում տարածել են առևանգված կանանց և երեխաների` սեռական ծառայությունների գնացուցակ: Այդ տեղեկությունը հայտնել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի` հակամարտություններում սեռական բռնությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



