Գաբի. Ռամոսի գոլը կարիերայիս ամենացավոտ հարվածն է
SPORT«Ատլետիկոյի» կիսապաշտպան Գաբի Ֆերնանդեսը ցավով է հիշում 2013-14թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը 1:0 հաշվով հաղթում էր, սակայն ավելացրած ժամանակում Սերխիո Ռամոսը դարձավ գոլի հեղինակ, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, և «Ռեալը» 4:1 հաշվով հաղթանակ տոնեց:
-Երբ «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը, ես հասկացա, որ շատ բարդ է լինելու հաղթել: Մեր ուժերն արդեն սպառվում էին: Հպարտանում եմ այդ խաղում իմ թիմակիցների գործողություններով, բայց մենք չկարողացանք հաղթել... Լրացուցիչ ժամանակում «Ռեալն» ավելի ուժեղ էր: Անտանելի ապրումներ էին, բայց այս ամենը ֆուտբոլի մի մասն է: Ռամոսի գոլն իսկապես կարիերայիս ամենացավոտ հարվածն է,-Գաբիի խոսքը մեջբերված է «AS»-ից:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



