Եգիպտական զինվորականները А320 ինքնաթիռի և ուղևորների մարմնի մասեր են հայտաբերել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի զինված ուժերը հայտնաբերել են EgyptAir ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռի նոր բեկորներ, ինչպես նաև ուղևորների անձնական իրեր և մարմնի մասեր: Վկայակոչելով «РИА Новости»-ն, այս մասին գրում է «Արմենպրես»-ը: «Եգիպտոսի զինված ուժերն ու ռազմածովային նավատորմը կարողացել են հայտանբերել ինքնաթիռ ի այլ բեկորներ, ուղևորների որոշ իրեր, մարմնի մասեր, ուղեբեռ և աթոռներ: Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է ավիաընկերության հայտարարության մեջ::
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



