Խամեսը չի մասնակցի Օլիմպիական խաղերին
SPORTԿոլումբիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ռամոն Խեսուրունը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը չի օգնի ազգային հավաքականին Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք տեղի են ունենալու այս տարվա ամռանը Բրազիլիայում: Խամեսը հանդես կգա Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
-Խամեսը զրուցել է հավաքականի մարզչական շտաբի հետ, և նրանք որոշել են, որ նա կմասնակցի Ամերիկայի գավաթին։ Այս որոշումը կարելի է հասկանալ, քանի որ դժվար է հանդես գալ երկու մրցաշարերում։ Խամեսը ֆենոմենալ ֆուտբոլիստ է և հիանալի մարդ,-Խեսուրունի խոսքն է մեջբերել «Goal»-ը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



