Հայաստան ապրանքների ներմուծման ծավալը աճել է 2,2 անգամ.«Հայկական ժամանակ»
ECONOMICS
«Ըստ երեկ հրապարակված պաշտոնական ցսցանիշների՝ այս տարվա ապրիլին անցած տարվա նույն ամսվա համեմատ դեպի Հայաստան ապրանքների ներմուծման ծավալը, մեղմ ասած, աճ Է արձանագրել՝ աճել է 2,2 անգամ։ Սա անհավանական ցուցանիշ է:
Եթե անցած տարվա ապրիլին Հայաստան էր ներկրվել 204 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարվա ապրիլին՝ 455 միլիոնի։ Թե ինչով Է պայմանավորված ցուցանիշի նման ցատկը, առայժմ անհայտ է: Ավելի մանրամասն տվյալներ կհրապարակվեն միայն 10 օրից։ Բայց կարելի Է ենթադրել, որ ապրիլին շատ թանկ ինչ-որ ապրանքներ են մտել Հայաստան, ասենք թանկարժեք զինատեսակներ, սպառազինություն...։ Սա կարող Է հիմնավոր թվալ այն տեղեկությունների ֆոնին, որ Ռուսաստանը ապրիլյան հայտնի դեպքերից հետո սկսել Է մատակարարել դեռ անցած տարի կնքված վարկային պայմանագրով ստանձնած, բայց անհասկանա|ի պատճառներով հետաձգված սպառազինությունների մատակարարումը։ Բացի այդ, ապրիլյան դեպքերից հետո արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները զգալի քանակությամբ թանկարժեք սարքավորումներ են ուղարկել Հայաստան։ Բայց նույնիսկ սա հաշվելու դեպքում ներմուծման ծավալների 2,2 անգամ աճը էլի անհասկանալի Է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։