Քերին Թուրքիայի արտգործնախարարին հիշեցրել է խոսքի և մամուլի ազատության կարևորությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամանետի պաշտոնական կայքը:
Քերին հիշեցրել է Թուրքիայի արտգործնախարարին խոսքի ազատության, ինչպես նաև ազատ ու անկախ մեդիայի կարևորությունը:
ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են իրադրությունը Սիրիայում` կարևորելով հակամարտող կողմերի շրջանում թշնամության դադարեցումը:
Կողմերը խոսել են նաև Իրաքում և տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի, փախստականների ճգնաժամի մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



