Yerevan, 24.February.2026,
00
:
00
BREAKING


Ինքս եմ խզել մեր հարաբերությունները. Լիանա Զուրաբյանը՝ սիրելիից բաժանվելու և հղիության մասին

LIFE

Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ի այսօրվա զրուցակիցն է ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը, ով պատրաստվում է մայրանալ:

Այսօր դուք գտնվում եք հղիության 6-րդ ամսում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն են այսպահին Ձերզգացողություները:

Զգացողություններս անբացատրելի են: Ամեն ինչ այլ է ինձ համար: Սկսել եմ ամեն բանի այլ կերպ նայել ու ամեն բան այլ կերպ ընկալել: Սպասում եմ երեխայիս լույս աշխարհ գալուն, ինչից հետո, վստահ եմ, որ ամեն բան շատ ավելի գեղեցիկ ու հաճելի կլինի ինձ համար:

Որոշե՞լ եք, թե ինչպես պետք է անվանակոչեք Ձեր որդուն:

Բոլորս էլ գիտենք, որ երեխայի անունն իր ճակատագրի հետ մեծ կապ ունի: Այդ պատճառով շատ եմ կարևորում նրա անվան ընտրությունը: Անկեղծ ասած, երկմտում եմ մի քանի անունների միջև: Ամեն դեպքում ցանկանում եմ դրական ու գեղեցիկ անուն ընտրել որդուս համար, և որ ամենակարևորն է՝ կարճ անուն, որպեսզի նրան դիմեն իր ամբողջական անունով: Անկեղծ կլինեմ՝ նախօրոք չեմ սիրում խոսել ոչնչի մասին: Ամեն ինչ իր ժամանակին:

Լիանա, Ձեր թույլտվությամբ կցանկանամ անդրադառնալ Ձեր անձնական կյանիքին: Վերջերս ինքներդ հայտարարեցիք, որ տևական ժամանակ է, ինչ Դուք և Ձեր նախկին ամուսինը միասին չեք: Հետաքրքիր է՝ դժվար չէ՞միայնակ լինել այս վիճակում, և ի՞նչն էր կարճատև միությունից հետո Ձեր բաժանման պատճառը:

Այո, մենք այս պահին միասին չենք, սակայն նորմալ հարաբերություններ ունենք: Իրարից նեղացած չենք, ամեն ինչ նորմալ է, պարզապես այլևս միասին չենք: Ես ինքս եմ խզել մեր հարաբերությունները: Չեմ կարող հստակ ասել, թե որն էր մեր բաժանման իրական պատճառը,  միգուցե մենք տարբեր էինք, իրար համար չէինք և միգուցե սեր չկար: Ես հավատում եմ երկնային ուժին, հավատում եմ , որ ինքն իսկապես պետք է հայտնվեր իմ կյանքում և գնար: Իր առաքելությունն ինձ փոքրիկ տալն էր, ինչն ինձ համար ամենակարևորն է այսօր:

Հնարավո՞ր է, որ Ձեր ապագա երեխան հիմք հանդիսանա, որպեսզի դուք կրկին միանաք:

Ես, սովորաբար, հետ նայել չեմ սիրում: Եթե մի բանը չի ստացվում, ուրեմն պետք չէ հուսադրվել, որ երեխան իր ծնունդով որևէ բան կկարողանա փոխել: Եթե մի բանը անառողջ է, ուրեմն ոչինչ անել չարժե: Վստահ եմ՝ամեն ինչի ավարտ ունի մի լավ բանի սկիզբ: Գնում ենք առաջ՝ միայն դրական հիշողություններով:

Հետաքրքիր է, հնարավո՞ր է, որ ապագայում Ձեր կողքին լինի մեկ այլ տղամարդ:

Եթե անկեղծ լինեմ, ապա հիմա, նույնիսկ այս կարգավիճակում, շարունակում են ինձ գրել, զանգահարել ու առաջարկներ անել: Սակայն հիմա ես ինձ նվիրել եմ միայն իմ ապագա որդուն:

Լիանա, ինչպես հասկացա, հղիության 6-րդ ամսում շարունակում եք ակտիվ գործունեությամբ զբաղվել: Հետաքրքիր է՝ այս պահին դժվար չէ՞ նույն աշխատանքն իրականացնել և ունե՞ք Ձեզ համար սահմանված ժամանակ, երբ կցանկանաք թողնել գործունեությունն ու զբաղվել միայն երեխայի խնամքով:

Ես աշխատում եմ նույն տեմպով, ինչպես աշխատել եմ նախկինում: Սակայն մի բան հիմա այլ է՝ հիմա ավելի շատ սիրով եմ աշխատում, քանի որ որդիս ամեն պահ կողքիս է: Ինձ համար այս պահին ամենաչսիրելի բանն անելն անգամ հաճույք է, ամեն ինչ անելիս որդուս հետ եմ խոսում ու կիսվում: Ուր մնաց, որ զբաղվեմ իմ սիրելի գործով: Այս պահին մեծ սիրով ու ակտիվ կերպով պատրաստվում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին, գրական, երաժշտական երեկո ենք կազմակերպել, որին մասնակցելու են իմ աշակերտները ու նաև Երևանի գրեթե բոլոր մանկական խմբերը, ինչպես նաև նշելու ենք մայրիկիս 70-ամյա հոբելյանը:Այս անգամ ես յուրահատուկ եմ մոտենում մանկական ծրագրերին, քանի որ ինքս պատրաստվում եմ մայր  դառնալ: Ներկա պահին ինձ համար ավելի հաճելի է մանկական միջոցառումներ կազմակերպելը: Թեև կարճ, բայց որոշ ժամանակով պատրաստվում եմ ինձ նվիրել երեխայիս խնամքին:

Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation