«Վոլգա»-ն ջախջախիչ պարտության է մատնել «Ենիսեյ»-ին. Սարկիսովը՝ գոլի հեղինակ
SPORTՌուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնության 38-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության է մատնել Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. «Վոլգա»-ի կազմում առաջին գոլը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Հանդիպման 22-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը առաջ է մղել իր թիմին: Թիմերն ընդմիջման են գնացել 1:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից մի քանի րոպե անց դաշտի տերերը կրկնապատկել են իրենց առավելությունը: 51-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Եվգենի Կոզլովը:
Հանդիպման 90-րդ րոպեին Մալյական հաշիվը դարձրեց 3:0, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում ևս մեկ գոլի հեղինակ դարձավ Եվգենի Կոզլովը: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով: Ռուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնության 38 տուրերի արդյունքներով «Վոլգա»-ն վաստակել է 51 միավոր և առաջնության մասնակից 20 թիմերի մեջ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: