Շրի Լանկայում սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայում սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի, ևս 127 մարդ անհետ կորած է համարվում, հաղորդում է France Presse գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր 63 զոհի մասին:
Գործակալությունը նշում է, որ երկիր են ժամանել օտարերկրյա փրկարարներ՝ վերջին 25 տարիների ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղից տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու համար:
Օդերևութաբանների տվյալներով՝ արևադարձային Ռոանու ցիկլոնը, որը ջրհեղեղներ է առաջացրել Շրի Լանկայի մի քանի շրջաններում, հեռանում է երկրից:
Նշվում է, որ բնական աղետի հետևանքով տուժել է 428 հազար մարդ, մոտ 300 հազարը վերաբնակեցվել է ժամանակավոր կացարաններ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



