Տուխել. Բավարիայի հետ խաղի արդյունքը հիասթափեցնում է
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չափազանց տխուր էր Գերմանիայի Գավաթի եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով Մյունխենի «Բավարիային» պարտվելուց հետո:
«Խաղի արդյունքը հիասթափեցնում է: Չափազանց լավ էինք պաշտպանվում, սակայն գնդակի հետ այնքան լավ չէինք վարվում, որքան կցանկանայինք: Մտադիր էինք ավելի շատ գործել մրցակցի կիսադաշտում, սակայն դա մեզ չհաջողվեց:
«Բորուսիային» բավականաչափ երկար ժամանակ անհրաժեշտ եղավ խաղի ռիթմի մեջ մտնելու համար: Սակայն «Բորուսիան» թիմն ուժեղացնելու մեծ ներուժ ունի»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



