Իրաքյան բանակը Էլ-Ֆալուջայի բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը
INTERNATIONAL NEWSԻրաքյան բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Էլ-Ֆալուջա քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը. տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ Իրաքի պետական հեռուստաընկերության հղումով:
Նշվում է, որ զինվորականները Էլ Ֆալուջայում գտնվող քաղաքացիներին խնդրել է ցանկացած պահին պատրաստ լինել քաղաքը գաղտնի երթուղով լքելուն: Դրա մասին հաղորդվելու է ավելի ուշ:
Ենթադրաբար այդ հայտարարությունը նշանակում է, որ Իրաքի բանակը պատրաստվում է քաղաքի ազատագրմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլ-Ֆալուջայի արվարձանում ոչնչացվել էր ԻՊ-ի հաղորդակցության և կապի ղեկավարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



