Իրանը երկու հրթիռների ուսումնական արձակում է իրականացրել Սպահանի մոտ զորավարժությունների ընթացքում. ԶԼՄ
INTERNATIONAL NEWSԻրանը մայիսի 22-ին իրականացրել է երկու հրթիռների ուսումնական արձակում՝ Սպահան նահանգում անցկացվող ԶՈՒ զորավարժությունների ընթացքում։ Այդ մասին հայտնում է IRINN հեռուսաալիքը։
«Իրանի զինված ուժերն այսօր երկու հրթիռների ուսումնական արձակում են իրականացրել զորավարժությունների ընթացքում, որոնք «Հեյդար Քարար 3» ծածկանվան ներքո անցկացվում են Քաշան և Սպահան քաղաքների մերձակայքում»,- վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
«Մեհր» գործակալությունն էլ հայտնում է, որ արձակված «Նազաաթ-6» և «Նազաաթ 10» մակնիշի «երկիր-երկիր» դասի երկու հրթիռները հաջողությամբ խոցել են պայմանական թիրախները։ Զորավարժությունների ընթացքում կարձակվեն նաև «մակերեևույթ-մակերեևույթ» դասի 4 «Ֆաջր 5» հրթիռներ, արդեն արձակվել են համազարկային կրակի 15 հրթիռներ և իրականացվել են 4 դաշտային հրանոթներից։ Զորավարժությունների ընթացքում կարձակվեն տարբեր տեսակի 8 հրթիռներ։
«Հեյդար Քարար 3»-ը երկօրյա ավելի մասշտաբային «Բեյթ օլ Մողադաս 28» զորավարժությունների մասն է, որոնք մեկնարկել են մայիսի 22-ի առավոտյան։ Դրանց մասնակցում են զամաքային, մեխանիզացված զորամասեր և Իրանի ռազմաօդային ուժերը։ Զորավարժությունների մյուս երկու փուլերն անցկացվում են Մարամջաբի և Արան Բիդգոլի շրջաններում, «Մեհր»-ին հայտնել է Իրանի ցամաքային ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Մեհրաբին։



