Նոր պայթյուն Եմենում. զոհեր եւ վիրավորներ կան
INTERNATIONAL NEWSԵմենի Հադրամաուտ նահանգի մայրաքաղաք Էլ-Մուկալա քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Մեքենան պայթել է Եմենի բանակի հսկիչ-անցակետի հարեւանությամբ: Նախնական տեղեկություններով, միջադեպի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան:
Անցնող շաբաթվա ընթացքում Հադրամաուտում մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Պայթյունների եւ զինված հարձակումների հետեւանքով մի քանի օրվա ընթացքում ավելի քան 60 մարդ է զոհվել, հիմնականում՝ ոստիկաններ եւ զինվորականներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



