Քեմերոնը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ ուրախ կլինի հանդիպել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, եթե նա Մեծ Բրիտանիա այցելի: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Քեմերոնը հայտարարել է բրիտանական ITV-ին տված հարցազրույցում:
Սակայն բրիտանական վարչապետը վերահաստատել է անհամաձամայնությունը մահմեդականների մասին ամերիկացի միլիարդատիրոջ սկանդալային կոչերի հետ, որը Քեմերոնը նախկինում կտրուկ քննադատել էր:
«Ես չեմ հրաժարվում խոսքերից, որն ասել եմ մահմեդականներին Ամերիկա չթողնելու վերաբերյալ քաղաքականության մասին: Ես այն շարունակում եմ համարել սխալ եւ գժտություն սերմանող»,- ընդգծել է Դեւիդ Քեմերոնը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



