Էրդողանի փեսան օդում է թողել Դավութօղլուի կնոջ պարզած ձեռքը
INTERNATIONAL NEWSԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ` այսօր Անկարայում անցկացվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 2-րդ արտահերթ համագումարը, որի արդյունքներով կուսակցության 3-րդ նախագահ է ընտրվել տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Համագումարի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: ԱԶԿ նախագահի ու երկրի վարչապետի պաշտոններին հրաժեշտ տվող Ահմեթ Դավութօղլուն կնոջ` Սարե Դավութօղլուի հետ հերթով ողջունել էն կուսակցության վերնախավին: Երբ Սարե Դավութօղլուն մոտեցել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին, որը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է, և պարզել է իր ձեռքը, Ալբայրաքը չի արձագանքել նույն կերպ և նրա ձեռքը թողել է օդում` փոխարենը ողջունելով գլխի շարժումով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



