Եգիպտոսը սուզանավ է ուղարկել սև արկղի A320-ի որոնման համար
INTERNATIONAL NEWSԵգիպտոսը սուզանավ է ներգրավել Միջերկրական ծովն ընկած EgyptAir ինքնաթիռի բեկորների որոնման համար: Այդ մասին հայտնել է երկրի նախագահը, հայտնում Reuters-ը:
«Որոնման համար սարքավորումներ այսօր ուղարկել ենք Նավթի նախարարության կողմից. նրանք ունեն սուզանավ, որը կարող է իջնել մինչև 3 հազար մ խորություն: Այն ուղևորվել է ինքնաթիռի ընկնելու վայրի ուղղությամբ, որպեսզի գտնի սև արկղերը»,- ասել է նախագահը:
Մայիսի 20-ին եգիպտական իշխանությունները գտել են ինքնաթիռից առաջին իրերը: Զինվորականները նշել են, որ մայիսի 21-ին Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի հետաքննության և անվտանգության վերլուծության բյուրոն (BEA) հայտնել է, որ EgyptAir ինքնաթիռի ավտոմատ համակարգը կապը կորելուց մի քանի րոպե առաջ ազդանշան է ուղարկել սրահում ծխի առկայության մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



