Քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունեցող Թուրքիան այլևս չի կարող ժամանակ կորցնել ահաբեկչության վրա. Գյուլ
INTERNATIONAL NEWSԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ` Ռեջեփ Էրդողանի և Բյուլենթ Արընչի հետ միասին 2001 թվականին ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երեք հիմնադիրներից Աբդուլլահ Գյուլը, որը նախկինում եղել է Թուրքիայի վարչապետ, արտգործնախարար և նախագահ, ուղերձ է հղել ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարի մասնակիցներին:
Իր ուղերձում նա նշել է, որ Թուրքիան անցավ իր պատմական ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը: Գյուլն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունեցող Թուրքիան այլևս չի կարող ժամանակ կորցնել ահաբեկչության վրա:
Գյուլը վստահություն է հայտնել, որ ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարը ճանապարհ կհարթի առկա խնդիրների լուծման համար: Ընդգծվում է, որ Գյուլի ուղերձն ընթերցել են Էրդողանի ուղերձից հետո:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



