ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի երեկոյան այցով ժամանել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Սպիտակ տան առաջնորդի այցի պաշտոնական մասը կսկսվի երկուշաբթի և կշարունակվի մինչև մայիսի 25-ը: Նրան ուցեկցում է պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ նախագահի այցի ծրագրում ընդգրկված է հանդիպում Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգի, իշխող Կոմունիստական կուսակցության ԿԿ Գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, վարչապետ Նգուեն ՍուանՖուկի և Ազգային ժողովի խոսնակ Նգուեն Տխի Կիմ Նգանի հետ:
Բանակցությունների թեմաների մեջ նշվում են առևտրա-տնտեսական համագործակցության, ինչպես նաև անվտանգության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցերը: Բացի Հանոյից՝ ԱՄՆ նախագահը կլինի նաև Հոշիմինում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



