Համբերություն ցուցաբերեցի և վաստակեցի 300 մլն դոլար. Ֆլոյդ Մեյուեյզեր
SPORTՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը հայտարարել է, որ միտումնավոր էր ձգձգում Մենի Պակյաոյի հետ մենամարտը, որպեսզի ավելի շատ շահույթ ստանա:
«Կար ժամանակ, երբ բոլորն ասում էին, որ վախկոտ եմ, վախենում եմ մենամարտել Մենի Պակյաոյի հետ: Բազմիցս ասել եմ, որ ոչ միայն մարտիկ եմ, այլև գործարար:
Այդ ժամանակ այդ մենամարտից կարող էի վաստակել 60 մլն դոլար: Բայց համբերություն ցուցաբերեցի և վաստակեցի 300 մլն դոլար: Չեմ կարող ասել՝ որքան է վաստակել նա: Կարծում եմ՝ շատ ավելի քիչ»,- հայտարարել է Մեյուեյզերը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



