Էրդողանը Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի 65-րդ կառավարությունը
INTERNATIONAL NEWSԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում գտնվող իր նստավայրում ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմին։
Հանդիպման ժամանակ Էրդողանը Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի 65-րդ կառավարությունը։ Հանդիպումից առաջ Էրդողանն ընդունել էր Թուրքիայի 64-րդ կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուին և ընդունել էր նրա հրաժարականը։
Էրդողանը ցանկություն էր հայտնել, որ Դավութօղլուն այդ պաշտոնում շարունակի պաշտոնավարել նախքան նոր կառավարության ձևավորումը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



