ՊՍԺ-ի նախագահը հայտնել է, թե ով կփոխարինի Իբրահիմովիչին
SPORTՖրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ընդգծել է, որ թիմում կա ֆուտբոլիստ, ով կարող է փոխարինել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Շվեդիայի հավաքականի ավագը հունիսին կհեռանա Ֆրանսիայի չեմպիոնի կազմից:
«Շատ կարեւոր էր հաղթել Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում, քանի որ դա Զլատանի վերջին խաղն էր: Պետք է նվաճեինք այս տիտղոսը նրա ու երկրպագուների համար:
Ո՞վ կփոխարինի Զլատանին: Հիանալի հարձակվող ունենք՝ Կավանին: Նա արդեն ապացուցել է, որ գիտի, թե ինչպես փոխարինել Իբրահիմովիչին»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է «Get French Football»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



