Յուրա Մովսիսյանի գոլը օգնեց «Ռեալ Սոլթ Լեյքին» հաղթել «Սպորտինգ Կանզաս Սիթիին»
SPORTMLS-ի կանոնավոր առաջնությունում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Սպորտինգ Կանզաս Սիթիին»:
Հանդիպման 32-րդ րոպեին հաշիվը բացեց «Ռեալի» արգենտինացի հարձակվող Խուան Մարտինեսը: Մինչև առաջին խաղակեսի ավարտը հյուրերը Բրեդ Դևիսի ինքնագոլի շնորհիվ կրկնապատկեցին հաշիվը:
Խաղի 50-րդ րոպեին Դոմինիկ Դուայերը կրճատեց հաշիվը: Իսկ 53-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Այս գոլը դարձավ 3-րդը Յուրա Մովսիսյանի համար MLS-ի ընթացիկ մրցաշրջանում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



