Թալանդում ավտոբուսի վթարից 7 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԹաիլանդում Չումպհոն նահանգից երկրի մայրաքաղաք մեկնող երկհարկանի ավտոբուսի վթարի հետեւանքով մահացել է 7, վիրավորվել 25 մարդ, հաղորդում է Թաիլանդի Երրոդր ազգային հեռուստաալիքը:
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը ժամը 3-ին, Բանգկոկից 180 կմ հեռավորության վրա:
Տեղի ոստիկանության փոխանցմամբ, ավտոբուսը չափից ավելի արագ է ընթացել եւ ոլորաններից մեկում դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել սյանն ու շրջվել: Վեց մարդ, այդ թվում վարորդը տեղում մահացել են, եւս մեկը մահացել է հիվանդանոցում, իսկ 25 ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Վթարի պատճառ կարող է լինել վարորդի հոգնածությունը, որը հնարավոր է քնել է ղեկին: Այս մասին հայտարարել է տեղի ոստիկանության քննիչը, որը վթարից հետո հարցաքննել է ուղեւորներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



