Ավտովթար Երեւանում. բախվել են «Պորշ Կայենն» ու «Մերսեդեսը». կա տուժած
SOCIETYNews.am-ը գրում է.
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 00.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Գ․ Հասրաթյան փողոցի թիվ 9 շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած․ անհրաժեշտ է շտապօգնություն։
Փրկարարները մոտեցել են դեպքի վայր։
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պորշե Կայեն» մակնիշի 88 SC 886 համարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 34 TR 338 համարանիշի (վարորդ 28-ամյա Մ. Հ.) ավտոմեքենաները: Մ․ Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



