Հնդկաստանը բազմակի օգտագործման առաջին հրթիռի հաջող փորձարկում Է իրականացրել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանը հաջողությամբ արձակել Է սեփական արտադրության առաջին բազմակի օգտագործման տանող հրթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV հեռուստաալիքին:
Արձակումը կատարվել Է մայիսի 23-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 05:30-ին) Անդհրա Փրադեշի նահանգի Շրիհարիքոթա տիեզերակայանից: Հրթիռն ստացել Է RLV-TD (Re-usable launch vehicle — Technology demonstration - «Բազմակի օգտագործման տանող հրթիռ – տեխնոլոգիական ցուցադրական նմուշ») փորձնական անվանումը: Հրթիռի թռիչքից 20 րոպե անց արձակումը ճանաչվել Է հաջող:
6,5 մետր երկարությամբ եւ 1,75 տոննա քաշով հրթիռը մշակել են հինգ տարում, ծրագիրն արժե շուրջ 14 միլիոն դոլար:
Սպասվում Է, որ շաթլի վերջնական տարբերակը կհայտնվի 10 – 15 տարի հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



