Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


13 սովորություն, որ դատապարտում են աղքատության

LIFE

Clube.co.ua կայքը գրում է, որ հոգեբան Եվգենի Դայնեկոն նշում է, որ 12 տարվա պրակտիկան իրեն հնարավորություն է տվել առանձնացնել սովորությունների շարք, որոնք հատուկ են աղքատ մարդկանց: Հետաքրքիր է դիտել, թե ինչպես են աղքատ անձինք դրանց հետևում: Սակայն ամենահետաքրքիրը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տաղանդավոր մարդիկ  կրկնում են աղքատների սովորությունները և դառնում այդպիսին:

1. Աղքատները միշտ մեղավորներ են փնտրում: Աղքատ մարդը երբեք պատասխանատվությունն իր վրա չի վերցնում: Նա, ամենայն հավանականությամբ, դրանում կմեղադրի իր գործընկերներին, ղեկավարին կամ համակարգին, քան կընդունի իր պարտությունը: Աղքատ մարդն այսպես է մտածում՝ եթե նրանք չլինեին, ես հաջողակ կլինեի, ինձ բոլորը խանգարում են, ես չեմ կարող ոչինչ ասել:

2. Ժամանակ ձգել: Դեռ մանուկ հասակից մեզ սովորեցնում են ժողովրդական ասացվածք՝ 7 անգամ չափել, մեկ անգամ կտրել: Ժամանակն անցնում է, իսկ դուք դեռ մտածում եք, չափում: Վերջնական արդյունքում՝ գտնվում է առավել նախաձեռնող մեկը, ով «կտրում է» ձեր բաժինը և տանում: Հաղթում է նա, ով չի վախենում անել առաջին քայլը և ռիսկի գնալ, ով օգտագործում է իր մտքերը, և ոչ թե՝ դրանք պահում իր հիշողության անկյուններում: Աղքատ մարդու մտածողություն ունեցողը միշտ ժամանակ է ձգում, իր իսկ անգործությունը վերագրում ուրիշներին:

3. Անվտանգ գործել: Աղքատները ռիսկի չեն դիմում: Նրանք գերադասում են կայուն, թեկուզ՝ ոչ մեծ եկամուտ: Արդյունքում՝ ապրում են աշխատավարձից աշխատավարձ՝ մտացածին կայունության հովանու ներքո:

4. Անվճար սովորել: Աղքատների տիպիկ ներկայացուցիչը բաժանորդագրված է բազմաթիվ անվճար թրեյնիգների և սեմինարների, որոնց մեծ մասը նա չի լսում: Արդյունքում՝ մարդն ապրում է՝ սովորելու պատրանք ունենալով, սակայն իրականում ոչ մի զարգացում չկա: Հայտնի է, թե որտեղ է գտնվում անվճար պանիրը: Հաջողակ նախաձեռնող դառնալու համար անհրաժեշտ է կենդանի շփում հովանավորի հետ, անհաժեշտ է հստակ պլան՝ դրված նպատակին հասնելու համար: Թրեյնինգի գինը ոչ միայն ապագա հաջողության ցուցանիշն է, այլև ձեր մոտիվացիայի ցուցանիշը:

5. Մյուսներին չվճարել աշխատանքի համար: Աղքատի հոգեբանություն ունեցող մարդը սիրում է ապրել ուրիշների հաշվին: Ֆիլմերը, երաժշտությունը նա ներբեռնում է անվճար կայքերից: Նրա փիլիսոփայությունն է՝ վճարովի ծառայությունները և ապրանքները ստանալ անվճար: Նրա կյանքը հեշտացնում են անվճար սերվիսները, որոնք ստեղծվել են աղքատների կողմից՝ աղքատների համար: Սկզբում վճարովի ծառայությունն անվճար է՝ գողացար: Ուրիշի մտավոր սեփականության գողությունն ու խաբեությունը մարդուն դրդում է միշտ ապրել աղքատության մեջ:

6. Խղճալ ինքդ քեզ: Հաճախ մարդիկ իրենց խնդիրների արմատը տեսնում են իրենց շրջապատող միջավայրում՝ դա լինի անբարենպաստ աշխարհագրական դիրք, կազմվածքի թերություն, աղքատ ընտանիքում ծնված լինել, վատ կրթություն, այս կամ այն երկրում ապրելը: Աղքատ մարդու համար գոյություն ունեն ինքն իրեն խղճալու բազմաթիվ առիթներ, իսկ խղճալով կապիտալ չես կարող ունենալ:

7. Նվնվալ և բողոքել: Գաղտնիք չէ, որ գումարի բացակայությունը բացասական էմոցիաների պատճառ է: Ի տարբերություն աղքատ մարդու՝ հարուստի մտածողություն ունեցող մարդն ընդունում է անհաջողությունը՝ որպես նվիրական նպատակին տանող մի փուլ: Նա սովոր չէ նվնվալ և բողոքել ճակատագրից: Երբեմն խոսելու ցանկություն է առաջանում, որպեսզի քեզ խղճան, սակայն դրանից ավելի հեշտ չի դառնում, դրամապանակում էլ գումարի չափը չի մեծանում՝ այնտեղ գումար չի եղել և չկա:

8. Մտածել, թե ինչ են ասում մյուսները: Հաջողակ մարդը գնահատում է իր անհատականությունը և կախված չէ մյուսների կարծիքից: Աղքատը, որպես կանոն, անում է հակառակը՝ իր ուժերի և ժամանակի առյուծի բաժինը նա ծախսում է ուրիշների աչքերում իր բարի համբավը պահելու համար: Համեմատությունը նրա օգտին չի լինում, ինչն էլ նրան ևս մեկ առիթ է տալիս բողոքելու համար:

9. Անիմաստ գումար ծախսել: Ազքատ մարդը ֆինանսական մարտավարություն չունի: Նրա նպատակն է՝ աշխատեցիր՝ ծախսիր: Հարուստը՝ իր հերթին, աշխատանքի արդյունքում ստացած գումարը ներդնում է կապիտալ ստեղծելու մեջ: Մտածողության տարածված սխալ է՝ ի՞նչ կարող եմ ես ներդնել, եթե գումար չունեմ: Գումար չկա, որովհետև մարդը չի մտածում ապագայի մասին:Հարուստ դառնում է ոչ թե նա, ով շատ գումար է ստանում, այլ նա, ով սովորում է գրագետ վարվել իր եկամուտների հետ:

10. Այս պահի օգուտներ փնտրել: Աղքատները չեն ձգտում նոր բան սովորել, ցանկանում են գումար աշխատել հենց հիմա: Դա սպառողական վարքագծի վառ օրինակ է: Մարդն ուզում է ամեն ինչ և միանգամից՝ գործադրելով նվազագույն ջանքեր: Նա նման է գյուղացուն, ով ուտում է ցանելու համար նախատեսված կարտոֆիլը՝ առանց մտածելու, թե ինչ է ցանելու գարնանը:

11. Զբաղվել նրանով, ինչ քեզ դուր չի գալիս: Աղքատը միշտ կգտնի 10 մեղավոր, 100 արդարացում և 1000 պատճառ, թե ինչու պետք է գնա չսիրած աշխատանքին: Նա միայն ապրում է ուրբաթ օրվա մասին մտքերով, անիծում է ղեկավարությանը, բայց ամեն երկուշաբթի գնում է աշխատանքի: Իր սիրելի գործով զբաղվելու համար նրան, որպես կանոն, չի բավականացնում քաջությունը: Այդպես ոչինչ չփոխելով՝ մարդն ապրում է ողջ կյանքը: Տարին՝ տարվա ետևից:

12. Ժամանակ վատնել: Աղքատ մարդու մտածողություն ունեցող մարդն իրեն հարց է տալիս՝ ինչպե՞ս «սպանել» ժամանակը: Այս հարցը պետք է հնչի հետևյալ կերպ՝ ինչպե՞ս իմ ժամանակն օգտագործեմ առավելագույնս օգտակար ձևով: Արդյունքում՝ բոլորը ստանում են այն, ինչի ձգտում են՝ աղքատը «սպանում է» իր ժամանակը և կյանքը, իսկ հարուստն օգտագործում է իր ժամանակը և հարստանում:

13. Ապրել ուրիշի կյանքով: Աղքատները մտածողության վատ ձև ունեն՝ ուրիշի կյանքը պրոյեկտել իրենց կյանքի վրա: Բազմաթիվ սերիալները, գեղարվեստական գրքերն ու պատմությունները դրդում են դրան: Վայելելով մյուսների արկածները՝ աղքատներն ապրում են իրենց կուռքերի հաջողության ստվերում և պատրանքներով: Նրանք վախենում են սկսել փոքրից և ինքնուրույն կառուցել իրենց կյանքը:

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia