«Շտապօգնության» եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակված երիտասարդը ձերբակալվեց
SOCIETY«Շտապօգնության» աշխատակիցների, ապա ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մայիսի 20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի բնակիչ Ն. Եղյանը ժամը 16:00–ի սահմաններում իրենց տանը դանակով վնասել է ինքն իրեն, որից հետո ոչ սթափ վիճակում, դանակով հարձակվել կանչով իրենց տուն մեկնած շտապօգնության ավտոմեքենայի վրա, հայհոյել բուժաշխատողներին, սպառնացել, դանակով վնասել ավտոմեքենայի դիմապակին:
Նախնական տվյալներով` տղամարդը դանակով հարվածել է նաեւ ոստիկանության աշխատակցին, որը դեպքի վայր էր մեկնել` բուժաշխատողների վրա կատարված հարձակման ահազանգն ստանալուց հետո:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



