Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փոսերի վերացման աշխատանքները
SOCIETYՄայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապրիլից մեկնարկած փոսերի վերացման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակերում և միջբակային տարածություններում`մասնագիտացված 8 կազմակերպությունների ռեսուրսներով: Մինչ ծրագրի մեկնարկը երևանյան փողոցները պատասխանատու կառույցների կողմից գույքագրվել են: Հաշվի են առնվել նաև թեժ գծերի հեռախոսահամարներով բնակիչներից ստացված զանգերը`այս կամ այն հատվածում փոսերի վերացման աշխատանքներ ծավալելու մասին: Ծրագրի ընթացքին և որակական բոլոր չափանիշների ապահովմանը հետևում են քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները:





Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



