Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ատամնաբուժության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի ատամնաբուժության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարեւորել է Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությունը առողջապահության ոլորտում՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետությունում ոլորտի զարգացման, արդիական փորձի կիրառման գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



