Թալիշում այս պահին անվտանգ է. Սերան Օհանյան
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ համայնքում այս պահի դրությամբ անվտանգ է: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Իհարկե, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան: Այսօր պաշտպանության բանակը իր ստորաբաժանումներով ծառայություն է իրականացնում: Հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է, կրակոցները քիչ են: Այս ամենը հնարավորություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծեն, որպեսզի ժողովուրդը հետ վերադառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



