Ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ
SOCIETYԳրանցված ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Հիվանդները տեղափոխվել են «Շտապ օգնություն» ծառայության միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Մեր աշխատակիցները 7 հոգու տեղափոխել են Երևանի տարբեր բժշկական հաստատություններ: Ընդհանուր առմամբ, ծանր դեպքեր չկային, հիմնականում բոլորն ունեին թեթև վնասվածքներ, քերծվածքներ: Կարծում եմ, տեղում կստանան առաջին բուժօգնությունը և դուրս կգրվեն»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



