Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Յոդին փոխարինող բուժարարը

LIFE

Բնության մեջ հանդիպում է Եվրասիայում եւ Միջերկրածովյան տարածքներում, Ամերիկայում։

Սիրում է աճել հարուստ բնահողերի վրա, աղբոտ վայրերում, այգիներում, բանջարանոցներում։ Հաճախ նաեւ` լուսավոր, նոսր անտառներում, թփուտներում, պուրակներում, զբոսայգիներում։

Կանթեղախոտ մեծի (Chelidonium majus) բարձրությունը 50-100 սմ է։ Խոտաբույսի բոլոր օրգաններում պարունակվում է վառ նարնջագույն կաթնահյութ։ Կարծես թե հենց բնությունը հուշում է մեզ, որ խոտաբույսը արտասովոր է եւ վտանգավոր։ Արմատն առանցքային է, ճյուղավոր, կարճ կոճղարմատով։ Ցողունը ճյուղավոր է, տերեւներն ունեն հերթադիր դասավորություն, ստորին տերեւները կոթունավոր են, իսկ վերինները` նստադիր։ Ծաղիկն ունի երկու բաժակաթերթեր` մոտ երկու սմ տրամագծով, որոնք թափվում են ծաղկի բացվելու ժամանակ։ Ծաղկապսակը կանոնավոր է, չորս թերթանի, թերթիկները վառ ոսկեգույն են։ Ծաղիկների կյանքը կարճ է, տեւում է երկու օր։ Պտուղը պատիճավոր տուփիկ է, մեջը երկշարք լցված սեւ փայլուն սերմերով, որոնք շատ նման են կակաչի սերմերին, ինչը զարմանալի չէ, քանի որ կանթեղախոտը նույնպես պատկանում է կակաչազգիների ընտանիքին` պարունակում է հելիդոնին, որը իր ազդեցությամբ մոտ է կակաչում պարունակվող ալկալոիդներին։

Կանթեղախոտի մեկ ծաղիկը տալիս է օրը 0,21 մգ շաքար ծաղկահյութի մեջ։ Մեղուները հավաքում են այն։ Կանթեղախոտը մաքրում է մարմինը ախտից, ռուսները բույսն անվանում են ` «չիստոտել»։ Ցանկալի է բուժման համար օգտագործել անձնական հավաքածը, գերադասելի է` ծաղկման շրջանում (մայիս-հունիս ամիսներին)։

The sap is bright orange.

Շիվերը կտրեք չոր եղանակին, գետնից 10-15 սմ բարձրության վրա (բոլոր կողմերից ձեռքով կտրատեք)։ Խոտաբույսը հավաքելիս եղեք զգույշ (հագեք ձեռնոց, դրեք ակնոց), քանի որ այրիչ նյութը ձեռքերը կներկի գորշ շագանակագույն երանգով։ Չորացրեք օդափոխվող տեղում։ Այն տարածքում, որտեղ չորացնում եք խոտաբույսը, երկար չի կարելի մնալ, քանի որ կառաջանա գլխացավ եւ սրտխառնոց։

Բույսն ունի հակաբորբոքային, վերքամոքիչ, ցավազրկող, միզամուղ, լեղամուղ, հակասնկային, այլ օգտակար բուժիչ հատկություններ։ Չնայած թունավոր խոտաբույս լինելուն` կանթեղախոտն օգտագործվում է ավանդական եւ ժողովրդական բժշկության մեջ։ Բույսը պարունակում է ալկալոիդներ (խոտի մեջ` մինչեւ 1,7-1,8 տոկոս, արմատներում` 1,9-4,2) հոմոհելիդոնին, հելերիտին, սանգվինարին, պրոտոպին, այլ, նաեւ ներկանյութ հելիդոքսատին, օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, սաթի), դաբաղանյութեր, 170 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), ենթավիտամին A, ֆլավոնոիդներ, սապոնիններ, դառնանյութեր, խեժանյութ, եթերային յուղ։ Սերմերի մեջ հայտնաբերվել են մեծաքանակ ճարպայուղեր (մինչեւ 68 տոկոս)։

Ներքին օգտագործման դեպքում պահպանեք զգուշություն, աննշան չափաքանակի խախտումը ծանր հետեւանքներ կարող է ունենալ։

Որպես արտաքին օգտագործման միջոց` գերազանցում է շատ դեղաբույսերի, հրաշալի ձեւով փոխարինում է յոդին, ախտահանում, նաեւ բուժում վերքերը, քերծվածքները, կապտուկները։ Թարմ բուսահյութը եւ փոշիացրած խոտն ունեն արյունարգել հատկություն։

Գորտնուկ, կոշտուկ. Լվացեք խոտաբույսի թարմ ցողունը տերեւների հետ միասին, չորացրեք քամիչի վրա։ Աղացեք, քամեք հյութը երկտակ թանզիֆի օգնությամբ։ Լցրեք շշի մեջ այնքան, որպեսզի շշի վզիկը 2 սմ դատարկ մնա։ Դրեք հով տեղ, բայց ոչ սառնարանի մեջ, 1-2 օր անց հյութը կսկսի խմորվել։ Շիշը կանոնավոր բացեք, գազը հանեք։ Մեկ շաբաթից կարող եք օգտագործել։ Զգուշորեն քսեք վնասված մասին, հետեւեք, որ հյութը չծորա առողջ հյուսվածքների վրա` շուրջը քսեք վազելին։

chelidonium-majus-mother-tincture

– Օրը 2-3 անգամ գորտնուկի վրա կաթեցրեք կանթեղախոտի թարմ կաթնանման հյութը, պահեք 2-3 րոպե։

– Խառնեք թարմ կանթեղախոտի հյութը գլիցերինի (1։1) հետ։ Քսեք կոշտուկին։

Մաշկային հիվանդություններ

Քսուք. Խառնեք 1 թ/գ կանթեղախոտի թարմ հյութը եւ 4 ճ/գ ճահճակուղբի (նուտրիա) ճարպը։ Քսուքի պատրաստման համար հյութը (1։4) կարող եք լուծել խոզի կամ ոչխարի ճարպի, հալած յուղի, վազելինի կամ նույնիսկ մանկական քսուքի մեջ։

Լոգանք. 100 գրամ կանթեղախոտի տերեւները 2 րոպե թրմեք մեկ լիտր եռջրի մեջ։ Քամեք։ Խառնեք լոգանքի ջրին, տեւողությունը` 15-20 րոպե։

Արյունը մաքրող միջոց. Խմեք կանթեղախոտի հյութ. սկսեք մեկ կաթիլից` 30-40 մլ ջրով` օրը մեկ անգամ։ Աստիճանաբար ավելացրեք մեկական կաթիլ, երբ թիվը հասնի 30-ի, օրը մեկ կաթիլով պակասեցրեք, չափաքանակը հասցրեք մինչեւ մեկ կաթիլի։ (Խորհրդակցեք բժշկի հետ)։

Հևոց. 20 գ հումքը 10 օր թրմեք 200 մլ օղու մեջ։ Պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Խմեք 20 կաթիլ ոգեթուրմ 50 մլ ջրի հետ, սնվելուց հետո։

Մազաթափություն. Մանրացրեք երկուական ճ/գ եղինջ եւ ծիծեռնախոտ, կռատուկի արմատ։ Հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Ցայեք լվացած մազերը։

– Մանրացրեք, խառնեք 2 ճ/գ եղեսպակ եւ 1 ճ/գ ծիծեռնախոտ։ Հումքին ավելացրեք 300 մլ եռջուր, թրմեք 40 րոպե, քամեք։ Ցայեք լվացած մազերը։

– Խառնեք 1 միջին սոխից ստացված հյութը, 1 ճ/գ կոնյակը, 2 ճ/գ ծիծեռնախոտի թուրմը, 100 մլ երիժնակի եփուկը (1ճ/գ հումք, 200 մլ եռջուր, եփեք 15 րոպե)։ Քամեք։ Բուժման նպատակով ներմերսեք գլխամաշկին շաբաթը 1 անգամ։ Պահեք 30 րոպե։ Կանխարգելիչ նպատակով օգտագործեք 2 ամիսը 1 անգամ։

chelidonium-majus-25874

Մազերի փայլ. Խառնեք 150 գրամ հինան 200 մլ կանթեղախոտի թուրմի հետ (1 ճ/գ մանրացրած տերեւը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում)։ Ստացված խառնուրդով ներմերսեք գլուխը։ Շարունակեք մերսել մինչեւ փրփուր առաջանալը, գլուխը լվացեք տաք ջրով։

Զգուշացում։ Կանթեղախոտով պատրաստուկները հակացուցված են հղիներին, ընկնավորության, կրծքահեղձուկի, բրոնխների ասթմայի, հիպոտոնիայի, նեւրալգիայի դեպքում։ Կանթեղախոտը խիստ թունավոր խոտաբույս է, հատկապես արմատները։ Ներքին ընդունումը պահանջում է զգուշություն, քանի որ չափաբաժինների խախտումը կարող է առաջացնել ալերգիա, դիսբակտերիոզ։ Նշաններն են` սրտխառնոց, փսխում, լուծ։ Այդ դեպքում շտապ դիմել բժշկի։

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia