Սուարեսը հույս ունի, որ վնասվածքը լուրջ չէ
SPORTԲարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Սևիլյայի» հետ խաղում (2:0), հույս է հայտնել, որ վնասվածքը լուրջ չէ:
«Դեռ պետք է բուժզննում անցնեմ: Հույս ունեմ՝ վնասվածքս լուրջ չէ և հաջորդ շաբաթ կկարողանամ միանալ Ուրուգվայի հավաքականին: Շնորհակալ եմ աջակցության համար»,-գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հավելենք, որ հունիսի 4-ին, ԱՄՆ-ում մեկնարկելու է Ամերիկայի գավաթի խաղարկությունը, իսկ Ուրուգվայի հավաքականն առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 6-ին՝ մրցելով Մեքսիկայի ընտրանու հետ:
Տեղեկություններ կան, որ ուրուգվայցի հարձակվողը կկարողանա միանալ թիմին հունիսի 1-ից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



