Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Շարմազանովն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

POLITICS

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական իրադարձությունները եւ մանրամասնել հայ զինվորականների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված վայրագությունների եւ անմարդկային խոշտանգումների վերաբերյալ փաստերը: ՀՀ ԱԺ փոխնախագահը Քրիստիան Վիգենինին է փոխանցել այդ վայրագություններն ապացուցող փաստեր, որոնց մի մասը, ի դեպ, տեղ է գտել Բաքվի պետական համալսարանի կայքէջում: Էդ ուարդ Շարմազանովը նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումներում կարելի է տեսնել «Իսլամական պետության» ձեռագիրը: ՀՀ  ԱԺ փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանին անթաքույց կերպով եւ բարձր մակարդակով իր աջակցությունն է հայտնել Թուրքիան, որն արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խնդրի կարգավորումը, ի տարբերություն Ադրբեջանի, տեսնում են բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով՝ հիմնված միջազգային եր եք հիմնարար սկզբունքների վրա, որոնցից երկուսն Ադրբեջանը մշտապես մերժում է: Խնդրի կարգավորման համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել միջազգային հանրության կողմից հնչող անհասցե կոչերը. այս հարցում նա կարեւորել է առանցքային դերակատարություն ունեցող ԵԱՀԿ-ի հասցեական գնահատականները:

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում. նա դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ ղարաբաղցիներն ընդամենն իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքն այնպես, ինչպես աշխարհի շատ այլ ժողովուրդներ»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հնարավոր չէ հասնել հակամարտության կարգավորմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քրիստիան Վիգենինը բարձր է գնահատել հայ խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում եւ կարեւորել հաճախակի հանդիպումները: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Քրիստիան Վիգենինն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրումը՝ առանց վիճարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը: ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդյունքում պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns