Մեքսիկայում ավտոբուսի եւ բեռնատարի բախումից 30 մարդ է տուժել
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի արեւմուտքում մայիսի 23-ին ուղեւորատար ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ ավտովթարից առնվազն 30 մարդ է տուժել: Ավտովթարը տեղի է ունեցել Միչոականի նահանգում՝ Մորելիա-Մարավատիո մայրուղու վրա, հայտնում են նահանգի քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախնական վարկածի համաձայն՝ բեռնատարը անհայտ պատճառով դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել ավտոբուսին: Ավտոբուսի առաջնային մասը ջախջախվել է, իսկ բեռնատարի շարժիչը գրեթե պոկվել է: Ավտոբուսի ուղեւորները հոսպիտալացվել են:
Իրավապահները հետաքննում են միջադեպը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



