Կանայք խմել են նիհարեցնող այս ըմպելիքը 2 ամիս․ արդյունքներն անհավատալի են
LIFEԹայվանի համալսարանի փորձագետները հետազոտություն են կատարել․տարբեր տարիքի և քաշի մի խումբ կանայք 2 ամիս շարունակ օրական խմել են 1 բաժակ՝ 250մլ, տոմատի հյութ։
Այս ընթացքում նրանք չեն փոխել իրենց ուտելու սովորությունները և չեն մարզվել։ Սակայն մի քանի օր անց արդեն արդյունքները տեսանելի են եղել։ Ամենաարագը նիհարել են մարմնի ավել քաշ ունեցող կանայք։
Հետազոտությանը մասնակցած կանայք նաև հետազոտության սկզբում և վերջում կատարել են արյան զննություն և նկատվել է խոլեստերինի և արյան մեջ լիկոպենի նվազում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական ընդամենը 1 բաժակ տոմատի հյութը ոչ միայն նիհարեցնում է, այլ նաև ամրացնում է իմունային համակարգը, պաշտպանում է հիվանդություներից, ինչպես նաև նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Այն օգնում է նաև մարսողական խնդիրների դեպքում, կանխում է միզապարկի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և թոքերի հիվանդությունները։
Տոմատի հյութը կարելի է պատրաստել նաև տանը և խմել օրգանական հյութ․ որի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 6 կգ լոլիկ
• 4 ճաշի գդալ շաքարավազ
• 2 ճաշի գդալ աղ։
Պատրաստման եղանակը
Լոլիկները սառը ջրով լավ լվանալ, կտրատել, աղալ և լցնել մեծ տարայի մեջ։ Ավելացնել շաքարավազն ու աղը և եփել՝ հաճախակի խառնելով։ Երբ այն սկսի եռալ, եփել ևս 10 րոպե՝ անընդհատ խառնելով։ Եռացող տոմատի հյութը լցնել բանկաների մեջ և ամուր փակել։ Սառելուց հետո բանկաները դնել սառը վայրում։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



