Գեղարքունիքի մարզում կատարվել է 47 հազար հեկտար գարնանացան
ECONOMICSԳեղարքունիքի մարզի տնտեսություններում 2016 թվականի մայիսի 24-ի դրությամբ կատարվել է ավելի քան 47 հազար հեկտար գարնանացան: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, հենվելով համայնքներից ստացված տվյալների վրա, մարզի տնտեսություններում արդեն ցանվել է 19 հազար 300 հեկտար գարի, 12 հազար 300 հեկտար կարտոֆիլ, 11 հազար 400 հեկտար կերային մշակաբույսեր, 2850 հեկտար գարնանացան ցորեն, 2100 հեկտար բանջարաբոստանային այլ մշակաբույսեր, 320 հեկտար այլ հացաբույսեր: 20 հազար 700 հեկտար կազմում են աշնանացան ցորենի ցանքերը:
Տնտեսություններին բաժանվել է պետության կողմից սուբսիդավորված 4556 տոննա ազոտական պարարտանյութ, 460 հազար լիտր դիզվառելիք:
Գեղարքունիքում գարնանացանը կավարտվի հունիսի սկզբներին: Հիմնականում այս օրերին շարունակվում է գարնանացան գարու եւ կարտոֆիլի ցանքը:
Խոսրով Խլղաթյան