Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրմանը նվիրված սիմպոզիում է անցկացվել ռումինական Դումբրավեն քաղաքում

SOCIETY

Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքի Մշակույթի տաննը մայիսի 21-ին անցկացվեց գիտական սիմպոզիում` նվիրված տեղի հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման 250-ամյակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

«Դումբրավենի Սբ. Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցի. Երկուսուկես դարի պատմություն (1766-2016)» խորագրով սիմպոզիումը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց Միության, Կլուժի Բաբեշ-Բոյայի համալսարանի, վերջինիս Հայագիտության ինստիտուտի և Միջազգային հարաբերությունների և անվտանգության ուսումնասիրությունների դպրոցի ջանքերով:

Սիմպոզիումին ներկա էին Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն եւ Սիբիուի նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը, Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության Կլուժի եւ Դումբրավենի մասնաճյուղի ղեկավարներ Կարեն Աթիլա Սեբեշին եւ Իոն Կալինեսկուն, ՌՀՄ տարաշքային այլ մասնաճյուղերի ղեկավարներ և ներկայացուցիչներ, հետազոտողներ, լրագրողներ:

Սիմպոզիումի բացմանը Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը խոսեց Տրանսիլվանիայում հայերի վաղեմի ներկայության և նրանց ազգային-մշակութային և սոցիալ-տնտեսական գործունեության մասին` ՀՀ դեսպանության անունից արդյունավետ աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:

Նկատի ունենալով Դումբրավենում հայ համայնքի շուրջ 300-ամյա պատմությունը, բանախոսները հանգամանորեն անդրադարձան Տրանսիլվանիայում և Դումբրավենում հայկական հետքին, ժառանգությանն ու նշանավոր անհատներին: Դումբրավենի հայկական հուշարձանների տեղագրության, 18-րդ դարում Օսմանյան կայսրության և Կենտրոնական Եվրոպայի միջև առևտրին Տրանսիլվանիայի հայ առևտրականների մասնակցության եւ այլ թեմաներով բանախոսություններով հանդես եկան Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայի համալսարանի գիտաշխատողներ և հետազոտողներ դոկտ. Օանա Հաբորը, Կրիստինա Սինտամարիան, Էդուարդ Անտոնյանը, Պաուլ Կրաչիունը, Ռումինական ակադեմիայի Յաշի «Ա. Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտից Կատալինա Կելկուն և Մարիուս Կելկուն: Հատկապես տպավորիչ էր Ավետիք Լուկաչի հայանպաստ գործունեության մանրամասների վերհանումը: Ավետիք Լուկաչը (Ղուկաս Ավետիքյան, 1847-1809) եղել է Դումբրավենի (նախկինում՝ Եղիսաբեթուպոլիս) հոգևոր հայրն ու ժողովրդապետը, դասավանդել է տեղի հայկական դպրոցում, հիմնել արվեստների դպրոց, հեղինակել մոտ մեկ տասնյակ հունգարալեզու հայագիտական աշխատություններ, Գեռլա  (Արմենոպոլիս) հայաքաղաքում տպագրված հունգարերեն «Արմենիա» ամսագրում հրապարակել բազմաթիվ հոդվածներ՝ իր բազմարդյուն գործունեության համար արժանանալով ասպետական կարգի շքանշանի։ 

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը:  

Սիմպոզիումի ավարտին 250-ամյա Սբ. Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ ռումին ականավոր դաշնակահար Հորիա Միհաիլի մենահամերգը:  

Սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին նաև Դումբրավենի հայկական վայրեր:

2012թ. Դումբրավենը եւ Հայաստանի Նոյեմբերյանը դարձել են քույր քաղաքներ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League