Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Մոսկվիչը» շրջվել է. ղեկին եղել է 79-ամյա ծերունի. Կա վիրավոր
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան Մ4 միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լերմոնտովո գյուղի վերջնամասում՝ դեպի Մարգահովիտ տանող ավտոճանապարհին «Մոսկվիչ» մակնիշի 39 ԼՕ 422 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 79-ամյա Ս.Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. ուղեւոր 79-ամյա Գ. Ս.-ն տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



