Այաթոլլա Ահմադ Ջանաթին ընտրվել Է Իրանի փորձագետների խորհրդի նախագահ
INTERNATIONAL NEWSԱյաթոլլա Ահմադ Ջանաթին ընտրվել Է Իրանի փորձագետների խորհրդի նախագահ՝ երկամյա մանդատով: Այս մասին հայտնել Է Tasnim գործակալությունը: Նրա տեղեկատվությամբ՝ այաթոլլայի թեկնածությունը պաշտպանել են նիստին ներկա 86 պատգամավորներից 51-ը:
Հինգերորդ գումարման՝ Փորձագետների խորհուրդը մայիսի 24-ին Թեհրանում հավաքվել Է իր առաջին նիստին: Այդ մարմնի ներկայիս կազմը, որի մեջ մտել են 86 ականավոր շիա աստվածաբաններ եւ իսլամական իրավագետներ, ընտրվել Է փետրվարի 26-ին կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքում՝ քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ:
Իրանցիները քվեների մեծամասնությունը տվել են չափավոր հայացքների տեր հոգեւորականության ներկայացուցիչներին, որոնք ստացել են տեղերի 59 տոկոսը: Ըստ որում նրանք զբաղեցրել են Թեհրանից բոլոր 16 տեղերը: Նրանց թվում Է Իսլամական Հանրապետության նախագահ խոջաթոլԷսլամ Հասան Ռոուհանին: Խորհրդում վերընտրվել Է երկրի ամեաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, որն ամենից շատ ձայներ Է ստացել Թեհրանում, Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի նախագահ այաթոլլա Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



