Ավտովթար Նալբանդյան փողոցում
SOCIETYՕգոստոսի 7-ին, ժամը 06.54-ին հրշեջ-փրկարարները պատահարից վերադարձի ճանապարհին նկատել են, որ Նալբանդյան փողոցի թիվ 17 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ «Տոյոտա Յարիս» մակնիշի 77LP377պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել կայանված «Մերսեդես» մակնիշի 29 SL 346 պետհամարանիշով ավտոմեքենային և շրջվել:
Հրշեջ-փրկարարները և ոստիկանները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Խ.-ին, ով տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և անջատել մարտկոցը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



