Իտալիայում ավելի քան 50 մարդ Է կալանավորվել մաֆիայի հետ կապերի մեղադրանքներով
INTERNATIONAL NEWSԻտալիայի մի քանի մարզերում մայիսի 24-ին անցկացվել Է ոստիկանական խոշոր գործողություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը, արդյունքում կալանավորվել 57 մարդ, որոնց կասկածում են «կամոռա» մաֆիայի հետ կապերի մեջ:
Ինչպես ճշտել Է գործակալությունը, ոստիկանական գործողություններ են տեղի ունեցել ոչ միայն Նեապոլում եւ Կազերտայում, որոնք համարվում են «կամոռայի» գործունեության հիմնական կենտրոնները, այլեւ Հռոմում, ինչպես նաեւ հյուսիսում՝ Պավիայում եւ Վարեզեում:
Կալանավորվածները մեղադրվում են մաֆիայի հետ կապերի, թմրանյութերի վաճառքին մասնակցելու, շորթումների, զենք պահելու եւ այլ հանցագործությունների մեջ:
Մայիսի 23-ին հայտնի Է դարձել ֆուտբոլի երկրի առաջնության երկրորդ դիվիզիոնում պայմանավորված մրցախաղերի կազմակերպմանը «կամոռայի» մասնակցության աղմկահարույց հետաքննության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



